Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թրամփը գլխավորել է մամուլի ազատությունը ոտնահարող նախագահների ցանկը

Թրամփը գլխավորել է մամուլի ազատությունը ոտնահարող նախագահների ցանկը
12.01.2018 | 00:25

«Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ Թրամփը գլխավորել է մամուլի ազատությունը ոտնահարող համաշխարհային առաջնորդների ցանկը: Կոմիտեն Թրամփին շնորհել է «մամուլի համաշխարհային ազատության խաթարման» «մրցանակ»: Ինչպես հայտարարել է «Միջին Արևելք և Հյուսիսային Աֆրիկա» ծրագրի ղեկավար Շերիֆ Մանսուրը, Թրամփը պարգևատրվել է «ընդհանուր ձեռքբերումների համար», որով նա ազդել է «տեղական և միջազգային մակարդակով մամուլի ազատության վրա»:


Երգիծական մրցանակներ ստացած համաշխարհային առաջնորդների ցուցակում ընդգրկվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և այլք։

Դիտվել է՝ 778

Մեկնաբանություններ