ԵԱՀԿ-ն կշարունակի աջակցել Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում` Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդում հայտարարել է ԵԱՀԿ նոր գործող նախագահ, Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոն՝ ներկայացնելով 2018-ի ԵԱՀԿ-ի նախագահության շրջանակներում իր երկրի առաջնահերթությունները:
Ալֆանոն նշել է, որ ԵԱՀԿ-ի դիրքորոշումն անփոփոխ կմնա չկարգավորված հակամարտությունների վերաբերյալ, և այդ հարցերը կմնան կազմակերպության ուշադրության կենտրոնում:
«Ձգձգված» հակամարտությունների կարգավորումը կշարունակի մնալ կազմակերպության ուշադրության կենտրոնում»,- ասել է նա: