Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արագած լեռը՝ աստվածայինի և գիտության հատման կետ

Արագած լեռը՝ աստվածայինի և գիտության հատման կետ
12.01.2018 | 00:31

Արագած լեռը աստվածայինի և գիտության հատման կետ է: Լեռը շատ ավելին է, քան ֆիզիկական ներկայություն` աստվածային խորհրդանիշ է` ասվում է National Geographic ամսագրի հոդվածում, որում ներկայացվել է բրիտանացի լուսանկարիչ Թոբի Սմիթի նախագիծը: Բրիտանացի լուսանկարիչը ժամանել է Հայաստան` ցույց տալու, թե ինչպես են կլիմայական փոփոխությունները ազդում լեռան հարևանությամբ բնակվող մարդկանց վրա, այդ թվում՝ Բյուրականի աստղադիտարանում աշխատող գիտնականների: Սմիթի նախագիծը, որը նա կոչել է «Երկինքն ու Երկիրը Արագածի վրա», ավելի շատ Արագածից կախված մարդկանց գոյության համար անհրաժեշտ միջոցների կորստի մասին է, քան՝ կլիմայական խնդիրների:

Նրա խոսքով՝ Արագած լեռը հասարակության տարբեր շերտերի մարդկանց միավորելու տարօրինակ հատկություն ունի: «Հովիվները ֆիզիկայի հետ կապ չունեն, իսկ ֆիզիկոսները՝ կրոնական օբյեկտների հետ: Այնուամենայնիվ, այս լեռը կապում է նրանց բոլորին»,- ասում է Սմիթը:

Դիտվել է՝ 988

Մեկնաբանություններ