Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արամ Սարգսյան. Նախագահի թեկնածուի օգտին քվեարկելու մի տարբերակ կա

Արամ Սարգսյան. Նախագահի թեկնածուի օգտին քվեարկելու մի տարբերակ կա
18.01.2018 | 23:41

ՀՀ նախագահի թեկնածուի օգտին քվեարկելու մեկ տարբերակ կա, եթե ՀՀԿ-ն առաջադրի «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը` ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
«Այն չափանիշները, որ ներկայացրել է Սերժ Սարգսյանը, ամբողջությամբ համընկնում է Արտակ Զեյնալյանի կենսագրության հետ, եկեք նայենք էդ մարդու կենսագրությունը, փորձը, արած աշխատանքը և տարիքը նաև, նա իսկապես արժանի է»,- ասաց Արամ Սարգսյանը։ «Այս իշխանությունը իր ստեղծած օրենքներով նույնիսկ հնարավորություն չի ընձեռում, որ «Ելքը» կարողանա իր թեկնածուին առաջադրել ու ԱԺ ամբիոնն օգտագործել իր նախագահի թեկնածուի ծրագրերը, գաղափարները քարոզել, համեմատել ու ասել՝ այ, դուք ձեր թեկնածուն ունեք, մենք էլ մեր, եկեք համեմատենք։ Ընտրության իմիտացիա նույնիսկ թույլ չեն տալիս՝ իմանալով, որ այդքան քվե չունենք։ Հետևաբար ինչ հույս ունեն, որ մենք իրենց թեկնածուին կողմ քվեարկենք, դա անհնարին է»,- ասաց պատգամավորը։

Դիտվել է՝ 543

Մեկնաբանություններ