Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՀՀ 4-րդ նախագահի անունը կասի ՀՀ նախագահը

ՀՀ 4-րդ նախագահի անունը կասի ՀՀ նախագահը
18.01.2018 | 23:44

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել է ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուի հարցը` ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք քննարկել ենք մի թեկնածուի հարց, որ լավագույնս կարող է ներկայացնել Հայաստանը և ներսում, և միջազգային ատյաններում»,- ասաց նա:


ՀՀ նախագահի թեկնածուն ունի աշխատանքային փորձ, լեզուների իմացություն ու բարձր հեղինակություն թե Հայաստանում, թե Սփյուռքում: «Թեկնածուին առաջադրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, գործադիր մարմնի բոլոր անդամները կողմ են արտահայտվել թեկնածուի առաջադրմանը։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառաջարկի մեր թեկնածուին»,- նշեց Է. Շարմազանովը: Նա ընդգծեց. «Սա այն թեկնածուն է, որին շատերը հավանական են համարել, անսպասելի թեկնածու չի լինելու»,- ասաց ՀՀԿ խոսնակը: Հարցին` խոսքը ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի մասի՞ն է, նա պատասխանեց, որ թեկնածուի անունը կլինի վաղը:
«Մեր թեկնածուն կարող է հավակնել ընդդիմության առնվազն մի հատվածի հավանությանը»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Դիտվել է՝ 574

Մեկնաբանություններ