Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պյոտր Սվիտալսկի. Գովասանքի խոսքեր ենք ասում Հայաստանի կառավարությանը

Պյոտր Սվիտալսկի. Գովասանքի խոսքեր ենք ասում Հայաստանի կառավարությանը
20.01.2018 | 13:33

Շատ բավարարված ենք և գովասանքի խոսքեր ենք ասում Հայաստանի կառավարությանը` մշակված օրենսդրության կապակցությամբ` լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ ի պատասխան հարցի, թե ինչ կարծիք ունի քաղաքական կոռուպցիայի վերաբերյալ։ «Խոսքը վերաբերում է ընտրական կոռուպցիայի՝ ձայների գնման և վարչական ռեսուրսների չարաշահման, վարչական ռեսուրսների մեխանիզմներով սպառնալիքներ օգտագործելու գործընթացների կարգավորման համար ստեղծված նոր օրենսդրական դրույթներին»,- ասաց ԵՄ դեսպանը։


Նա նշեց, որ կառավարության ձեռնարկած քայլերը ցույց են տալիս, որ ՀՀ-ԵՄ երկխոսությունը շարժվում է ճիշտ ուղղությամբ. «Վերջին ընտրություններից հետո ԵԱՀԿ-ի համակողմանի հաշվետվության մեջ նշվել է, որ բանակցվել և բանավեճեր են եղել Եվրախորհրդարանում, եվրոպական հաստատություններում, ևս մեկ անգամ փաստելով, որ ՀՀ կառավարությունը առանց սպասելու հաջորդ ընտրություններին՝ նախաձեռնողականորեն անցել է խնդրի լուծմանը, ինչը ցույց է տալիս, որ երկխոսությունը կառուցողական, դրական է և ԵՄ-ն ողջունում է այս զարգացումները»։

Դիտվել է՝ 941

Մեկնաբանություններ