Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ի Սենատը չի հաստատել բյուջեն

ԱՄՆ-ի Սենատը չի հաստատել բյուջեն
21.01.2018 | 12:52

ԱՄՆ-ի Սենատը չի հաստատել բյուջեի նախագիծը, բազմաթիվ պետական հաստատություններ ստիպված են ժամանակավորապես դադարեցնել աշխատանքը: Առայժմ հստակ չէ` այս իրավիճակը որքան երկար կշարունակվի:


Ֆինանսական նախագծերի հաստատմանն անհրաժեշտ է 60 ձայն, բյուջեի նախագծի օգտին կողմ են քվեարկել միայն 51-ը, 44 դեմոկրատներ ու 4 հանրապետականներ` դեմ: Դեմոկրատ սենատորները վաղուց էին նախազգուշացրել, որ գնալու են այդ քայլին, որ ստիպեն հանրապետականներին համաձայնել ԱՄՆ-ում մեծացած միգրանտներին օրինական կարգավիճակ տալու առաջարկին: Այժմ ԱՄՆ-ում 2 միլիոն մարդ կա, ով ապօրինի է եկել փոքր հասակում և մինչ օրս չունի երկրում ապրելու իրավունք: Հանրապետականների և դեմոկրատների բանակցությունները շարունակվում են, Սպիտակ տունը չի բացառել, որ 24 ժամում կողմերը կարող են փոխզիջումային տարբերակ գտնել:

Դիտվել է՝ 648

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.