Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 22-24-ին աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ և Ստրասբուրգ: Հունվարի 22-ին և 23-ին նա հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Ֆրանսուա դը Ռյուժիի, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների հետ: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները հանդիպման արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում: Սերժ Սարգսյանը կհանդիպի նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հունվարի 24-ին Ստրասբուրգում ՀՀ նախագահը կմասնակցի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորների հարցերին: Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդիի, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջաննի Բուքիքիոյի և ԵԽԽՎ նորընտիր նախագահի հետ: