Թուրքիայի նախագահը հայտարարել է՝ երկրի զինուժը ռազմական գործողություններ է սկսել ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդերի դեմ Սիրիայի Աֆրին շրջանում: Իշխող կուսակցության հետ հանդիպմանը Էրդողանը տեղեկացրել է՝ թուրքական բանակի թիրախում են հայտնվելու Սիրիայի Մանբիջ շրջանում տեղակայված քրդական խմբավորումները, չմանրամասնելով` թուրքական զինուժը անցե՞լ է Սիրիայի հետ ցամաքային սահմանը:
Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր՝ «Անկարան այլընտրանք չունի, և պարտավոր է մաքրել ահաբեկչական տարրերին սահմանակից շրջաններից»: