ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Եվրոպա այցի առանցքում է լինելու Իրանի հարցը: Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե ուզում է աշխատել եվրոպացի գործընկերների հետ՝ խմբագրելու Բարաք Օբամայի օրոք Թեհրանի հետ կնքված համաձայնագիրը, որով Իրանը խոստացել էր դադարեցնել միջուկային փորձարկումները՝ միջազգային պատժամիջոցները վերացնելու դիմաց:
Թրամփը պնդում է, որ գործարքում բազմաթիվ աղետալի սխալներ կան, և սպառնում է դուրս գալ համաձայնագրից, եթե չուղղվեն 120 օրվա ընթացքում: Թեհրանը հայտարարել է, թե դեմ կլինի համաձայնագրի ցանկացած վերանայման: