Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բեռլինը կողմ է Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուն

Բեռլինը կողմ է Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուն
21.01.2018 | 21:04

Գերմանիան կողմ է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուն` հաղորդում է Der Spiegel-ը: Բեռլինը մտահոգություն է հայտնում տարածաշրջանում Թեհրանի ապակայունացնող դերակատարման շուրջ, մասնավորապես՝ Եմենում ապստամբներին աջակցության, սիրիական հակամարտությանը և «Հըզբոլլահ» շիա խմբավորման գործողություններին Թեհրանի մասնակցության հարցով:


Հավելյալ պատժամիջոցների սահմանմամբ՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ազդակ են ուղարկում ԱՄՆ-ին, որ անմասն չեն մնա իրանական ռեժիմի քննադատության գործում, որով մշտապես հանդես է գալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Միևնույն ժամանակ Բեռլինը փորձում է հետ պահել ԱՄՆ-ին Իրանի հետ կնքված միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը չեղարկելուց:

Դիտվել է՝ 979

Մեկնաբանություններ