Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Անկարան և Սիրիայի քրդական ուժերը միմյանց հակասող հայտարարություններ են անում

Անկարան և Սիրիայի քրդական ուժերը միմյանց հակասող հայտարարություններ են անում
21.01.2018 | 21:07

Թուրքական զինուժը հայտարարում է, թե հարվածներ է հասցրել քրդական 153 օբյեկտների Սիրիայի Աֆրին շրջանում: Նրանց թիրախում են եղել քրդերի ռազմական հենակետերն ու զինանոցները: Քրդերը հայտարարում են քաղաքացիական զոհերի մասին: «Ֆրանսպրես»-ի հետ զրույցում նրանք պնդել են, որ թուրքական կողմի հարվածներից առնվազն 7 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա:

Անկարան երրորդ օրն է` փաստացի ռազմական գործողություններ է իրականացնում ԱՄՆ աջակցությունը վայելող քրդերի դեմ, չնայած Վաշինգտոնը շաբաթասկզբին հորդորել էր Անկարային այդ քայլին չգնալ և ուժերը կենտրոնացնել տարածաշրջանում «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարի վրա: Երեկ թուրքական ագրեսիան դատապարտել է Սիրիայի կառավարությունը` կոչ անելով միջազգային հանրությանը անհապաղ դադարեցնել:

Դիտվել է՝ 716

Մեկնաբանություններ