Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մխիթարյանը բժշկական ստուգում է անցնում՝ «Արսենալ» տեղափոխվելու համար

Մխիթարյանը բժշկական ստուգում է անցնում՝ «Արսենալ» տեղափոխվելու համար
21.01.2018 | 21:10

Հենրիխ Մխիթարյանն ու Ալեքսիս Սանչեսն այսօր բժշկական ստուգումներ են անցնում, Մխիթարյանը՝ «Արսենալ», Սանչեսը՝ «Մանչեստր Յունայթեդ» տեղափոխվելու համար, հաղորդում է Ֆրանսպրեսը: Ըստ հրապարակումների, երկու ֆուտբոլիստների տեղափոխության բանակցությունները մոտ են ավարտին:


Sky Sport News-ի տեսախցիկն արձանագրել է՝ Մխիթարյանը Լոնդոնի հյուրանոցներից մեկում է իր գործակալ Մինո Ռայոլայի հետ: Բրիտանական Mirror-ը պնդում է, որ գործարքի մասին կհայտարարվի երկուշաբթիից ոչ շուտ, քանի որ երկու ֆուտբոլիստներն էլ ԵՄ քաղաքացի չեն, և նրանց աշխատանքային պայմանագրերը դեռ պետք է վավերացնեն նոր ակումբները:

Դիտվել է՝ 1375

Մեկնաբանություններ