Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ասադը Թուրքիային մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ

Ասադը Թուրքիային մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ
21.01.2018 | 21:12

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Թուրքիայի հարձակումը Աֆրինի վրա պայմանավորված է Անկարայի քաղաքականությամբ, որը հիմնված է ահաբեկչական խմբավորումներին աջակցության վրա: Արտաքին քաղաքականության հարցերով իրանական մարտավարական խորհրդի պատվիրակության հետ հանդիպմանը Սիրիայի նախագահն ընդգծել է, որ Թուրքիայի դիրքորոշումը քաջ հայտնի է, քանի որ սիրիական ճգնաժամի սկզբից գործակցել է ծայրահեղական խմբավորումների հետ:

Անկարան համագործակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր զորամիավորումների դաշինքի հետ: Սիրիական Աֆրինում քրդերի դեմ իրականացվող ռազմարշավին թուրքական ուժերին աջակցում են դաշինքի ուժերը, որոնք 5 կմ առաջ են շարժվել դեպի քաղաքի խորքերը: Նախօրեին Մոսկվան Թուրքիայի գործողությունների համար ԱՄՆ-ին էր մեղադրել, որն անդադար ժամանակակից զինտեխնիկա է մատակարարում քրդական ուժերին:

Դիտվել է՝ 650

Մեկնաբանություններ