Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Քրդերը Ռուսաստանին կոչ են արել կանգնեցնել Աֆրինում թուրքական ռազմական գործողությունը

Քրդերը Ռուսաստանին կոչ են արել կանգնեցնել Աֆրինում թուրքական ռազմական գործողությունը
21.01.2018 | 21:14

Մոսկվայում Հյուսիսային Քրդստանի ներկայացուցիչ Ռոդի Օսմանը կոչ է արել կանգնեցնել Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունը: «Թուրքական ՌՕՈՒ-ն սկսել է ռմբակոծել Բուլբուլ նահանգը… Աֆրինի դեմ նման գործողության սատարումը մեծ սխալ է: Ռուսաստանը պետք է կանգնեցնի և չեղարկի գործողության կանաչ լույսը, որ տրվել է Թուրքիային, և չլինի այսպիսի ռեժիմի կողմում: Ռուսաստանն ինքն էլ գիտի, որ թուրքական ֆաշիստական ռեժիմը ահաբեկիչների օջախն ու գործակիցն է»,- ասել է նա:

Օսմանը նշել է, որ Թուրքիայի ռազմական գործողությանն աջակցությունը և թուրքական զորքերի կողմից Աֆրինի օկուպացիան վտանգի կենթարկեն մոտ մեկ միլիոն մարդկանց կյանքը: Նրա խոսքով՝ բնակչությանը Թուրքիայի զինվորականների կողմից զանգվածային սպանություն է սպառնում: Կիրակի թուրքական տանկերը մտել են Սիրիայի Աֆրին և աջակցել են ընդդիմադիր Ազատ սիրիական բանակի գործողությանն ընդդեմ քրդական կազմավորումների: Թուրքական զրահատեխնիկան քրդերի ինքնապաշտպանական ուժերի կողմից լուրջ դիմադրության չի հանդիպել, որոնք սահմանից հեռանում են Սիրիայի խորքերը:

Դիտվել է՝ 806

Մեկնաբանություններ