Ֆրանսիան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարել՝ Սիրիայում Թուրքիայի ռազմական օպերացիայի վերաբերյալ` հաղորդել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը,- հաղորդում է Reuters գործակալությունը։ «Գուտա, Իդլիբ, Աֆրին. Ֆրանսիան խնդրում է ԱԽ արտահերթ նիստ գումարել»,- հայտարարել է Լե Դրիանը իր Twitter-ում։ Նա ավելացրել է, որ այսօր բանակցություն է վարել թուրք կոլեգայի հետ։