ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 22-ին կքննարկի Սիրիայում ծավալվող իրադարձությունները` կիրակի հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը:
Նա նշել է, որ առաջնայինը սիրիացիներին հումանիտար օգնության հասանելիությունն ապահովելն է: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե ՄԱԿ-ի ԱԽ-ում Ֆրանսիան կամ մեկ այլ երկիր բարձրացնի Աֆրինի գործողությունների հարցը, Թուրքիան կդիտարկի որպես «ահաբեկիչների» կողմն անցնել: