Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Երևանում ՃՏՊ-ի հետևանքով մահացել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի եղբայրը

Երևանում ՃՏՊ-ի հետևանքով մահացել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի եղբայրը
22.01.2018 | 12:20

Հունվարի 21-ին, ժամը 19:46-ին Երևանի Փափազյան փողոցի թիվ 25 շենքի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին: «BMW 754LI» մակնիշի 34 DV 960 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանած «Hyundai Sonata» մակնիշի 75 UR 555 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Վ.) և «Mercedes E320» մակնիշի 34TF183 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ղ.) ավտոմեքենաներին, այնուհետև` ծառին:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, տուժածին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Նա հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ մահացել է: Վարորդը Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ,
«Ռ-Էվոլյուցիա» հաղորդման հեղինակ Սաթիկ Սեյրանյանի եղբայրն էր:

Դիտվել է՝ 641

Մեկնաբանություններ