Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կատալոնիայի նախկին ղեկավարը մեկնել է Կոպենհագեն

Կատալոնիայի նախկին ղեկավարը մեկնել է Կոպենհագեն
23.01.2018 | 00:42

Կատալոնիայի ինքնավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը Բրյուսելից մեկնել է Կոպենհագեն` մասնակցելու համալսարանում կազմակերպված քննարկմանը: «Եթե Կատալոնիայի նախկին ղեկավարը մուտք գործի Դանիայի տարածք, ես կդիմեմ Գերագույն դատարանին` Պուչդեմոնի հանդեպ համաեվրոպական հետախուզում հայտարարելու պահանջով»` հայտարարել է Իսպանիայի գլխավոր դատախազը: Իսպանիան Պուչդեմոնի համաեվրոպական հետախուզման օրդեր էր արձակել նոյեմբերին և մեկ ամիս անց հետ էր վերցրել:


Դանիայի ԱԳՆ ղեկավար Անդերս Սամուելսենը հրաժարվել է մեկնաբանել Կառլես Պուչդեմոնի այցը Կոպենհագեն: «Դա իմ իրավասության ներքո չէ, այս հարցը արդարադատության նախարարության իրավազորության ներքո է: Ես այդ կապակցությամբ մեկնաբանություններ չունեմ»,- ԵՄ երկրների ԱԳ նախարարների նիստից առաջ ասել է նա լրագրողներին:

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ