Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մայք Փենս. Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում գտնվելը ինձ համար մեծ պատիվ է

Մայք Փենս. Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում գտնվելը ինձ համար մեծ պատիվ է
23.01.2018 | 00:53

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը ժամանել է Իսրայել: Վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցությունների մեկնարկին Փենսը վերահաստատել է Վաշինգտոնի տեսակետը, որ Երուսաղեմը ճանաչվում է Իսրայելի մայրաքաղաք:


«Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ` Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում: Նախագահի պատմական որոշումից հետո Իսրայել ժամանելը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկում ծավալելը ինձ համար իրոք մեծ պատիվ է: Նախագահ Թրամփը վստահեցնում էր, որ իր պատմական որոշումից հետո հնարավոր է լինելու Իսրայելի և Պաղեստինի ինքնավարության միջև անկեղծ բանակցություններ սկսել այն հարցերի շուրջ, որոնք հնարավոր է լուծել»` ասել է ԱՄՆ փոխնախագահը:

Դիտվել է՝ 875

Մեկնաբանություններ