Եվրամիությունը նոր ռազմավարություն է ընդունել Իրաքի վերաբերյալ` ասված է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, որի նիստը՝ Միության երկրների ԱԳ նախարարների մակարդակով երկուշաբթի տեղի է ունեցել Բրյուսելում:
«ԵՄ-ն հավաստում է իր կողմնակցությունն Իրաքի հետ կայուն գործընկերությանը, որը հաստատվել է համագործակցության և կոոպերացման համաձայնագրով, աջակցում է Իրաքի իշխանություններին վերակառուցման փուլում և քաղաքական, սոցիալական ու տնտեսական անկայունության դեմ պայքարում»,- նշված է փաստաթղթում: Իրաքի նկատմամբ ԵՄ նոր ռազմավարությունը կենտրոնացած է 7 հանգուցային խնդիրների վրա` Իրաքի միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, էթնիկ և կրոնական բազմազանության պահպանումը, երկրի քաղաքական համակարգի ամրապնդումը, մարդասիրական օգնության տրամադրումը և աջակցությունը վաղ վերականգնման գործում:
Փաստաթուղթը ենթադրում է երկրում կայուն տնտեսական աճի և անկախ դատական համակարգի առաջմղում: ԵՄ-ի նոր ռազմավարության մեջ մտնում են Իրաքի հետ միգրացիոն երկխոսություն վարելը և «հարևանների հետ լավ հարաբերություններ» պահպանելը: