Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կատալոնիայի խորհրդարանի նախագահը Պուչդեմոնի թեկնածությունն առաջադրել է շրջանի ղեկավարի պաշտոնում

Կատալոնիայի խորհրդարանի նախագահը Պուչդեմոնի թեկնածությունն առաջադրել է շրջանի ղեկավարի պաշտոնում
23.01.2018 | 13:20

Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Ռոժե Տորենը երկուշաբթի շրջանի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի թեկնածությունն առաջադրել է ինքնավարության կառավարության ղեկավարի պաշտոնում: Իր որոշման մասին Տորենը հայտարարել է խորհրդարանի քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններից հետո:

«Ես Պուչդեմոնին առաջարկում եմ Ժեներալիտետի նախագահի պաշտոնի թեկնածու», խորհրդարանի նախագահը: «Ես գիտակցում եմ նրա վիճակը և Ժեներալիտետը գլխավորելու նրա բացարձակ օրինական իրավունքը»,- հավելել է Տորենը: Նա «նամակ է ուղարկել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին՝ քննարկելու այն աննորմալ դրությունը, որում գտնվում է Կատալոնիայի խորհրդարանը, որի 8 պատգամավորների քաղաքական իրավունքները խախտված են»:

Դիտվել է՝ 774

Մեկնաբանություններ