Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն խնդրել է զինվորականներին գնդակահարել իրեն: «Եթե իշխանության գլխին մնամ սահմանված կարգից ավելի երկար ու որոշեմ բռնապետ դառնալ, գնդակահարեք ինձ, կատակ չեմ անում: Եթե գեթ մի օր սահմանված ժամկետից ավելի մնամ իշխանության գլխին, խնդրում եմ Ֆիլիպինների զինված ուժերին ու ազգային ոստիկանությանը հետևել Սահմանադրության պահպանմանը»,- հայտարարել է Դուտերտեն ռազմակայաններից մեկում: Նախագահն արձագանքել է խոսակցություններին, որ մտադիր է սահմանադրական փոփոխություններ կատարել ու կառավարել երկիրը 2022-ին նախագահական ժամկետի ավարտից հետո: Նա ընտրվել է 2016-ի մայիսին: