Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնն ու ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը քննարկել են, թե ինչպես քաղաքական ճանապարհով վերջ տան Սիրիայում նախագահ Բաշար Ասադի կառավարմանը։ «Պետքարտուղարն ու ԱԳՆ ղեկավարը քննարկել են, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել, որ առաջ շարժվեն դեպի քաղաքական գործընթացը, որի արդյունքը կլինի Ասադի կառավարման ռեժիմի ավարտը»,- ասվում է բրիտանական ԱԳՆ հայտարարության մեջ։ Նրանք հանդիպել են հունվարի 22-ին, Լոնդոնում։