Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռեքս Թիլերսոն.Անկարան պաշտպանության իրավունք ունի

Ռեքս Թիլերսոն.Անկարան պաշտպանության իրավունք ունի
23.01.2018 | 13:29

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը չի կարծում, որ ԱՄՆ-ը սիրիական Աֆրինում բախվել է ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակից Թուրքիայի հետ։ «Ոչ, ես ամենևին չեմ կարծում, որ դուք կարող եք տեսնել ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներին միմյանց դիմակայելիս»,- ասել է Թիլերսոնը լրագրողներին։ Նա հաստատել է Վաշինգտոնի դիրքորոշումը, որ Անկարան ունի ահաբեկիչներից պաշտպանության իրավունք։ Թիլերսոնը Թուրքիային «զսպվածության ու ընտրողականության» կոչ է արել։


«Դա բարդ իրավիճակ է, որում ներգրավված են բազմաթիվ քաղաքացիական անձինք, այդ պատճառով մենք պարզապես խնդրել ենք նրանց. փորձեք հստակ լինել, փորձեք սահմանափակել գործողությունը, դրսևորել որոշակի զսպվածություն։ Եկեք տեսնենք, կարո՞ղ ենք մենք աշխատել ձեզ հետ՝ ստեղծելու անվտանգության այնպիսի գոտի, որը կարող է ձեզ պետք լինել»,- ասել է Թիլերսոնը։

Դիտվել է՝ 1220

Մեկնաբանություններ