ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Իսրայելի Կնեսետում վերահաստատել է, որ ԱՄՆ-ը դուրս կգա Իրանի հետ գերտերությունների կնքած միջուկային համաձայնագրից, եթե համաձայնագիրը «չշտկվի»: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ արևմտյան տերությունները պետք է «օգտվեն ձախողված գործարքի թերությունները շտկելու հնարավորությունից, սակայն եթե բաց թողնեն հնարավորությունը, Իսրայելը միանշանակ կպաշտպանի վատ գործարքից դուրս գալու նախագահի քայլը»:
Ռեքս Թիլերսոնը խոսել է Թեհրանի դեմ կոշտ պատժամիջոցներին եվրոպական երկրների աջակցությունը ստանալու հարցում առաջընթացի մասին, որոնք կարող են կանխել ԱՄՆ-ի դուրս գալը գործարքից: