Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ին, Ֆրանսիային մտահոգում են Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում

ԱՄՆ-ին, Ֆրանսիային մտահոգում են Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում
24.01.2018 | 12:30

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը կոչ է արել Թուրքիային զսպվածություն ցուցաբերել Սիրիայում: Ֆրանսիան ևս մտահոգություն է հայտնել հարևան երկրում քրդերի դեմ Անկարայի ռազմական գործողությունների վերաբերյալ: «Հասկանալով հանդերձ Թուրքիայի մտահոգությունները սահմանային անվտանգության շուրջ՝ մենք չենք կարող Անկարայից չպահանջել առավելագույն զսպվածություն»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը:


Հակառակ այս կոչերին՝ Թուրքիան սպառնում է Աֆրինից հետո հարձակվել Մանբիջի վրա: «Մանբիջի ահաբեկիչները շարունակաբար կրակ են արձակում մեր ուղղությամբ, եթե ԱՄՆ-ը չի կարողանում սրան վերջ տալ, մենք դա կանենք»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ պնդելով, որ զգուշացրել է Ռեքս Թիլերսոնին:

Դիտվել է՝ 704

Մեկնաբանություններ