Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրանը Հյուսիս-Հարավ նախագիծը համարում է գերակայություն

Իրանը Հյուսիս-Հարավ նախագիծը համարում է գերակայություն
24.01.2018 | 12:38

Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը չափազանց կարևոր նախագիծ է` ասել է Իրանի ճանապարհների ու քաղաքային զարգացման նախարար Աբաս Ախունդին: «Ես կարծում եմ, որ Հյուսիս-Հարավի միջոցով Հնդկաստանի ու Ռուսաստանի միջև կտեղափոխվի 9 միլիոն տոննայից ավելի բեռ: Եվ դա միայն երկու երկրների միջև: Ի հավելումն այդ 2 ուղղություններին ևս մեկը կա, որ տանում է արևմուտք: Այդ պատճառով միջանցքը մեծ նշանակություն ունի և մենք համարում ենք գերակայություն»` մեջբերել է Ախունդիի խոսքերը Trend-ը: Նախարարի խոսքով` միջանցքի գործունեությունը չի սահմանափակվում ինֆրակառուցվածքով:

«Շատ կարևոր է միջանցքի շրջակա առևտրական ցանցի հարցը: Իմ այցը Հնդկաստան նպատակաուղղված էր այդ ցանցի ստեղծմանը»` հավելել է Ախունդին: Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը պետք է միացնի Հյուսիսային Եվրոպան Հնդկաստանի ու Հարավ-Արևելյան Ասիայի հետ: Ծրագրվում է, որ միջանցքը կապող օղակ կդառնա Իրանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի երկաթուղագծերի միջև: Իրանի կառավարությունը թույլ է տվել էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարությանը 500 միլիոն դոլար վարկ ստանալ Ադրբեջանից Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման համար, որը միջանցքի մի մասն է:

Դիտվել է՝ 911

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.