Երեկ հեռախոսով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևմուտքում: «Անադոլուի» հաղորդմամբ, Էրդողանը զանգահարել է Պուտինին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցից հետո: Կրեմլի հաղորդմամբ` Պուտինն ընդգծել է, որ պետք է հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Արդեն հինգերորդ օրն է, ինչ Թուրքիան ներխուժել է Սիրիա և հարվածներ է հասցնում քրդերի ուժերին: