Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ընտրվել է ԵԽԽՎ-ի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ:
Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Սամվել Ֆարմանյանը։
«Քիչ առաջ, փակ գաղտնի քվեարկությամբ, առաջադրված 5 թեկնածուներից ստանալով առավելագույն ձայները՝ ընտրվեցի ԵԽԽՎ-ի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ։ Պարտավորեցնող վստահություն»,- գրել է նա։