Հունվարի 25-27-ին Հայաստանի շրջանների զգալի մասում, հունվարի 28-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում:
Հունվարի 28-ի ցերեկը, 29-ին Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով: