Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վրաստանը Հայաստանին հրավիրել է ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Վրաստանը Հայաստանին հրավիրել է ՆԱՏՕ-ի զորավարժություններին
25.01.2018 | 14:02

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ։ Նրանք մտքեր են փոխանակել Հայաստանի և Վրաստանի ռազմական համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքի և հեռանկարային ուղղությունների վերաբերյալ՝ կարևորելով ռազմական կրթության և ռազմական բժշկության ոլորտներում համագործակցությունը։

Նախարար Իզորիան գոհունակությամբ նշեց և շնորհակալություն հայտնեց անցած տարի Վրաստանում «Noble Partner» բազմազգ զորավարժությանը հայկական կողմի մասնակցության համար և հույս հայտնեց, որ Հայաստանն այս տարի ևս կմասնակցի զորավարժությանը։ Լևան Իզորիան ասել է, որ այս տարի պաշտոնական այցով գալու է Հայաստան։

Դիտվել է՝ 740

Մեկնաբանություններ