Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում վրդովվել է, թե ինչու լրագրողը չի հավատում իրեն: «Աֆրինում խաղաղ բնակիչներ չեն զոհվում, քրդական ջոկատները փորձում են որպես քաղաքացիական անձինք ցույց տալ սպանված զինյալներին: Դուք էլ ցանկանում եք հավատալ սրան: Ինչու՞ իմ տեղեկություններին չեք հավատում: Ես ամենից զատ կարևորություն եմ տալիս խաղաղ բնակիչների վիճակին, մարդու իրավունքներն... Մենք մեր երկրում ենք հյուրընկալել 3,5 մլն սիրիացի փախստականի, սա մեր ուսերին մի մեծ բեռ է, որը ոչ ոք մեզ հետ չի կիսում»,- ասել է Չավուշօղլուն: