Տևական հորդառատ անձրևների հետևանքով Փարիզով հոսող Սենան դուրս է եկել ափերից, ջրի մակարդակը հասել է 4,9 մ-ի: Փարիզի փոխքաղաքապետ Կոլոմբ Բրոսելի կանխատեսմամբ՝ հունվարի 27-ին կհասնի 6 մ-ի, մինչդեռ նորման 2 մ է:
Հեղեղումների պատճառով արգելվել է գետով երթևեկելը` նավերըը չեն կարող անվտանգ անցնել Սենայիի պատմական կամուրջների տակով: Փակվելու է առափնյա հատվածով անցնող երկաթուղին: Փարիզում ջրհեղեղի տագնապի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել, բնակիչները վախենում են, որ դարի ջրհեղեղն է սկսվել: 1910-ին Սենայի ջրի մակարդակը բարձրացել էր 9 մ-ով և Փարիզը վերածվել էր «ֆրանսիական Վենետիկի»: