Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կարեն Կարապետյան. Հանգիստ նստելով՝ դեպի մեր երկիրը հետաքրքրություն չի առաջանալու

Կարեն Կարապետյան. Հանգիստ նստելով՝ դեպի մեր երկիրը հետաքրքրություն չի առաջանալու
26.01.2018 | 14:27

Վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակի և հանդիպումների մասին հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծրագրին:


«Կարծում եմ՝ Դավոսի տնտեսական ֆորումը կարևոր է, որովհետև այստեղ շատ հարթակներ կան, որտեղ խոսվում է այն մարտահրավերների մասին, որոնց առջև կանգնած է մարդկությունը, պետությունները, տնտեսությունները: Եվ սա շատ լավ հարթակ է, որտեղ դու կարող ես մտքեր փոխանակել, քո գաղափարներն առաջարկել, նաև լսել մյուսներին: Դա, կարծում եմ, գալիս է մեր այն նպատակից, որ բոլոր այն խոչընդոտները, որոնք խանգարում են բիզնեսի զարգանալուն, պետք է վերացնենք»,- ասել է Կարեն Կարապետյանը։ Վարչապետի խոսքով՝ իրենք ամբիցիոզ բարեփոխումների ծրագիր են ձևակերպել, և 2017-ին որոշ մասը կատարել են՝ լինի մաքսային, հարկային, պետություն-բիզնես շփում, սահմանի անցում, ավելացված արժեքի հարկի վերադարձ, թե այլ խոչընդոտներ, վարկային միջոցների տրամադրում, շուկաների բացում: «Կարծում եմ՝ դեր է խաղացել ընդհանուր միջազգային ակտիվության գործոնը»,- նշել է նա։
Վերադառնալով համաշխարհային տնտեսական համաժողովին՝ վարչապետն ասել է, որ ունենք երկկողմ հարաբերությունների օրակարգ։ «Եվ, բացի դրանից, այն պանելներում, որտեղ հանդիպում ենք, ունենք նաև երկկողմ հարաբերություններ, որոնք տեսախցիկից դուրս են մնում և որտեղ մենք քննարկում ենք մեր խնդիրները: Կարծում եմ՝ շատ հեռանկարային հանդիպումներ ենք ունեցել և դեռես կունենանք՝ օրակարգը դեռևս սպառված չէ»,- ասել է Կ. Կարապետյանը։


Կարեն Կարապետյանն ասել է, որ հուլիսին պետք է հաշվետվություն տան ՄԱԿ-ի առջև, որտեղ ֆիքսելու են, թե ինչ են արել: «Մենք առաջարկել ենք նրանց, որպեսզի շատ համարձակ մտնեն Հայաստանի տարածք. մենք ներկայացնում ենք մեր պատկերացրած ռեֆորմները, իրենք առաջարկելու են իրենցը: Վարչապետների հետ հանդիպումները նույնպես հեռանկարային են, որտեղ խոսում ենք հնարավոր երկկողմ զարգացումների հեռանկարների, բիզնեսի մասին: Շատ բիզնեսների ներկայացուցիչների հետ հանդիպումներ կան, որոնք չնախատեսված են: Այդտեղ նախաձեռնողներն իրենք են եղել, լսել են այն հնարավոր աճի մասին, որը մենք սպասում ենք, ակտիվության մասին, և նաև մենք ենք փորձում իրենց մոտ հետաքրքրություն առաջացնել դեպի մեր երկիրը: Շատ հստակ մի բան կա, որը բոլորն ընդունում են, որ լինելով փոքր երկիր՝ ունենք բավական հետաքրքիր հնարավորություններ և արտոնյալ առևտրային ռեժիմներ՝ լինի դա ԵԱՏՄ-ն, որի անդամն ենք, ԵՄ-ն, որի հետ ունենք GSP+ ռեժիմ, լինեն ԱՄՆ-ը, Շվեյցարիան, Կանադան, Ճապոնիան, Նորվեգիան: Մենք նման ռեժիմի մասին նաև խոսել ենք Սինգապուրի հետ՝ երկկողմանի հարկերի ազատման մասին, և շատ ինտենսիվ շարունակելու ենք այդ ծրագրերը հետագայում, որովհետև դա վերացնում է այն խոչընդոտները, որոնք կան, և կարծում եմ՝ մենք կունենանք արդյունքներ:
Բայց մենք պետք է չհոգնենք, հետևողական աշխատենք, պետք է լսելի լինենք աշխարհի համար, պետք է մեզ ներկայացնենք, որպեսզի այդ հետաքրքրությունն առաջանա: Դա հենց այնպես չի առաջանա: Հանգիստ նստելով՝ դեպի մեր երկիրը հետաքրքրություն չի առաջանալու»,- ասել է Կարեն Կարապետյանը։

Դիտվել է՝ 957

Մեկնաբանություններ