Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հռոմի պապ. Ադամն ու Եվան արտաքսվել են դրախտից կեղծ լուրերի պատճառով

Հռոմի պապ. Ադամն ու Եվան արտաքսվել են դրախտից կեղծ լուրերի պատճառով
26.01.2018 | 14:28

Հունվարի 24-ին Վատիկանի պաշտոնական կայքում հրապարակվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղերձը՝ Սոցիալական հաղորդակցության համաշխարհային օրվա առիթով: Տոնը հիմնել է Հռոմի կաթոլիկ եկեղեցին, այս տարի կնշվի մայիսի 13-ին: Հռոմի պապը նվիրել է ուղերձը կեղծ լուրերին: Նրա խոսքով՝ պատմության մեջ առաջին կեղծ լուրը տարածել է օձը, որ Եդեմի պարտեզում համոզել է Եվային քաղել իմացության ծառի պտուղը: «Կեղծ լուրերը ստեղծվում են մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու նպատակով և տարածվում իշխանության ծարավից: Հաճախ հիմնված են նախապաշարմունքների վրա և հատուկ այնպես է արվում, որ դժվար տարբերվեն իսկական լուրերից: Կեղծ լուրերի ամենասարսափելի ազդեցությունն այն է, որ դրանց պատճառով մարդիկ թշնամիներ են դառնում»,- գրել է Հռոմի պապը:

Նրա կարծիքով՝ ստի դեմ լավագույն հակաթույնը մարդիկ են, որ պատրաստ են անկեղծ երկխոսության և պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց բառերին: Հռոմի պապը կցանկանար ազնիվ լրագրություն տեսնել, որը «դեմ է ստին, հռետորական կարգախոսներին և սենսացիոն վերնագրերին»:

Դիտվել է՝ 818

Մեկնաբանություններ