Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ալեքսիս Ցիպրաս. Եվրոպացի գործընկերները դժվար հասկանան, թե ինչ է նշանակում Թուրքիայի պես հարևան ունենալ

Ալեքսիս Ցիպրաս. Եվրոպացի գործընկերները դժվար հասկանան, թե ինչ է նշանակում Թուրքիայի պես հարևան ունենալ
26.01.2018 | 14:30

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կոշտ քննադատության է ենթարկել Թուրքիայի քայլերն Էգեյան ծովում` գրում է թուրքական «Հյուրրիյեթը»` Ցիպրասի հայտարարությունն անվանելով «իր չափերն անցնող»:

Դավոսում Ցիպրասն իր ելույթում ասել է, որ Հունաստանը բախվում է ոչ միայն տնտեսական ու միգրացիոն ճգնաժամի, այլև ստիպված է հանդուրժել Թուրքիայի պես ագրեսիվ հարևանի: Նրա խոսքով՝ Թուրքիան պարբերաբար ագրեսիվ ռազմական ակտիվություն է դրսևորում Էգեյան ծովում՝ Հունաստանի սահմանի մոտ, և եվրոպացի գործընկերները դժվար թե հասկանան, թե ինչ է նշանակում Թուրքիայի պես հարևան ունենալ:

Դիտվել է՝ 847

Մեկնաբանություններ