Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ մերկասառույց է, դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Գորիսում մառախուղ է: Մեղրիի լեռնանցքում, Քաջարանում, Կապանում, Գորիսում, Սպիտակում, Թալինում ձյուն է գալիս: Կապանում, Քաջարանում և Մեղրու սարում մերկասառույց է:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, ռուսական կողմում կա կուտակված 111 բեռնատար ավտոմեքենա: