Իսպանիայի ԱԳ և համագործակցության նախարար Ալֆոնսո Դաստիս Կեսեդոն ուշաթափվել է Դավոսում բանավեճերի ժամանակ` հայտնում է El Mundo-ն: Նա ուղեկցում է Իսպանիայի Ֆիլիպ 6-րդ թագավորին: Սոցիալական համախմբվածության շուրջ կոլոկվիումի ընթացքում 62-ամյա նախարարը կորցրել է գիտակցությունը: Միապետը և բանավեճի մյուս մասնակիցները փորձել են օգնել դիվանագետին: Արձակել են նրա վերնաշապիկն ու հանել փողկապը: Նախարարն ուշքի է եկել, բայց չի կարողացել թագավորին ուղեկցել հաջորդ մի քանի հանդիպումներում: