ԱՊԱ գործակալությանը ԵԱՀԿ ՄԽ ՌԴ համանախագահ Իգոր Պոպովն ասել է, որ Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքների համաձայն՝ համանախագահները պատրաստվում են հերթական այցին փետրվարի առաջին տասնօրյակում: Նախատեսված են հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Հանդիպումներին քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները: