ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնական այցով Մեծ Բրիտանիա կմեկնի 2018-ին` ասվում է բրիտանական կառավարության հայտարարության մեջ:
«Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել են պաշտոնյաներին շարունակել նախագահի՝ այս տարի ավելի ուշ Բրիտանիա կատարելիք այցի նախապատրաստման աշխատանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Այս որոշմանը նրանք եկել են Դավոսում խորհրդակցելուց հետո: