Վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ քննարկել է ԵԱՏՄ գործունեությունը և ռուսական բիզնեսի մասնակցությունը Հայաստանում ազատ առևտրի գոտում:
«ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ քննարկել ենք հայ-իրանական սահմանին բացված Ազատ տնտեսական գոտում ռուսական բիզնեսի և կապիտալի ակտիվ ներգրավման, ԵԱՏՄ գործունեության հետ կապված հարցեր։ Անդրադարձել ենք նաև գյուղատնտեսության՝ մասնավորապես անասնաբուծության ոլորտում համագործակցության հեռանկարներին»,- Facebook-ի իր էջում գրել է Կարեն Կարապետյանը: