Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հաստատել է, որ թուրքական ԶՈՒ-ն սիրիական Աֆրինից հետո պատրաստվում է շարժվել Մանբիջ՝ պայքարելով այնտեղ գտնվող քրդական ջոկատների դեմ, գրում է թուրքական «Քարար» պարբերականը: «Աֆրինի գործողությունը կշարունակենք այնքան, մինչև չհասնենք մեր առջև դրված նպատակին: Դրանից հետո էլ կմաքրենք Մանբիջն այդ ահաբեկիչներից, դրա վերաբերյալ մեզ խոստումներ կան տրված: Թող ոչ ոք անհանգիստ չլինի, Մանբիջի իրական տերերը ոչ թե դրանք են, այլ մեր արաբ եղբայրները: Եթե անհրաժեշտ լինի՝ կհասնենք մինչև Իրաքի սահման՝ չթողնելով գեթ մեկ ահաբեկիչ այդ տարածքում»,- ասել է Էրդողանը: