Euronews-ի լրագրող Ալեքսանդրա Վակուլինան Դավոսում զրուցել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Անդրադարձ է կատարվել Հայաստանին՝ նշելով, որ երկիրն անցնում է խորհրդարանական կառավարման համակարգին:
«Մենք կշարունակենք իրականացնել մեր բարեփոխումների օրակարգը, որպեսզի բիզնես միջավայրի, տեղական շուկայի առումով մեր երկիրը ավելի գրավիչ դարձնենք, որպես մեր տարածաշրջանում բիզնես վարելու հարթակ` օգտագործելով մեր առևտրային ռեժիմները: Մենք հիմա փորձում ենք միասնական ապագա ստեղծել՝ օգտագործելով Եվրասիական տնտեսական միության, Եվրամիության, Իրանի՝ որպես ազատ տնտեսական գոտի և մի շարք այլ պետությունների հետ առևտրային ռեժիմները»` ասել է Կարեն Կարապետյանը: