Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրք-ամերիկյան սկանդալ Թրամփ- Էրդողան հեռախոսազրույցից հետո

Թուրք-ամերիկյան սկանդալ Թրամփ- Էրդողան հեռախոսազրույցից հետո
27.01.2018 | 16:03

Հունվարի 24-ի երեկոյան Սպիտակ տան նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Դոնալդ Թրամփի միջև: Դոնալդ Թրամփը Ռեջեբ Էրդողանին կոչ է արել սահմանափակել սիրիական Աֆրինում ռազմական գործողությունը, նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: Սակայն հինգշաբթի առավոտյան Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ հեռախոսազրույցի արդյունքներով Սպիտակ տան մամուլի հաղորդագրությունը իրականությանը չի համապատասխանում` հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի կառավարությունում աղբյուրներին: Նախագահների զրույցի արդյունքներով Սպիտակ տան հրապարակած հաղորդագրությունը թուրքական կողմի պահանջներն է առաջացրել: Տեքստում նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «մտահոգություն է հայտնել, որ Աֆրինում բռնության էսկալացիան կարող է խանգարել Սիրիայում ԱՄՆ-ի և Թուրքիայի ընդհանուր նպատակներին հասնելուն»: Դրանից զատ, նշվում է, որ Թրամփը Ռեջեփ Թայիբ Էրդողանին մատնացույց է արել «ապակառուցողական և կեղծ հռետորաբանությունը», որը Թուրքիայում հնչում է ԱՄՆ-ի վերաբերյալ: Anadolu-ի տեղեկություններով՝ Սպիտակ տան տերը Էրդողանին չի ասել «ոչ բռնության էսկալացիայի վերաբերյալ մտահոգության», ոչ Անկարայի «ապակառուցողական և կեղծ հռետորաբանության մասին»: Սիրիական Աֆրինում թուրքական գործողությունը քննարկելիս նախագահները, ինչպես նշում է գործակալությունը, «միայն կարծիքներ են փոխանակել, և ոչինչ ավելի»:


Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ նշվում է, որ Էրդողանը Թրամփին հայտարարել է «Դեմոկրատական միություն» կուսակցությանը և «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերին» ԱՄՆ կողմից օգնության ցուցաբերման դադարեցման անհրաժեշտության մասին: Գործակալության զրուցակիցն ասել է, որ Սպիտակ տան տերն իբր Էրդողանին ասել է, որ «Վաշինգտոնը YPG-ին (ժողովրդական ինքնապաշտպանական քրդական ջոկատներ) և PYD-ին («Դեմոկրատական միություն» կուսակցություն) զենք չի մատակարարել և չի մատակարարի»: Իրավիճակը ստիպված է եղել պարզաբանել պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը. «Սպիտակ տան տրամադրած հայտարարությունը շատ յուրահատուկ էր, այն շատ մանրակրկիտ էր և վճռական: Եվ ես կարծում եմ, որ արտահայտում է ինչպես նախագահի, այնպես էլ պետքարտուղարի մտահոգությունը Սիրիայի հյուսիս-արևմուտքում Աֆրինի շրջանում իրավիճակի մասին: ՈՒստի կարծում եմ, որ նրանք դա հասկացել են: Կարծում եմ, որ նախագահն ու պետքարտուղարը շատ հստակ են արտահայտվել, որ մենք լարվածության դեէսկալացիա ենք ցանկանում: Սա Սիրիայի այն հատվածն է, որը համեմատաբար կայուն էր: Եվ հիմա մենք ինչ-որ այլ բան ենք տեսնում: Մենք ընդունում և հարգում ենք Թուրքիայի անվտանգության խնդիրները, Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապված նրանց մտահոգությունը: Թուրքիան ՆԱՏՕ-ի գործընկերն է և դաշնակիցը, ուստի մենք հասկանում ու հարգում ենք, սակայն ես ցանկանում եմ հասկացնել, որ մենք Աֆրինում ԱՄՆ ներկայություն չունենք: Մենք ներկա ենք այլ վայրերում, ավելի շատ երկրի արևելյան շրջաններում, որտեղ պայքարում ենք ԻՊ-ի դեմ: Մենք այս երկրի արևելյան շրջաններում Սիրիայի ժողովրդավարական ուժերի հետ աշխատում ենք ԻՊ-ի դեմ պայքարի համար: Մենք շարունակում ենք դա անել, ուստի կոչ ենք անում թուրքերին և մնացած բոլորին ուշադրությունը կենտրոնացնել ԻՊ-ի վրա, այլ ոչ թե մյուս խմբերի»:

Դիտվել է՝ 1238

Մեկնաբանություններ