Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ձյուն է ու մառախուղ

Ձյուն է ու մառախուղ
27.01.2018 | 16:09

Հունվարի 27-ին ժամը 10:00-ի դրությամբ կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ մերկասառույց է, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, գիշերը՝ թաց ձյան տեսքով: 28-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը, կցորդիչով բեռնատարների համար՝ Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհը:

Լոռու մարզում, Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և Աշտարակ-Թալին ավտոճանապարհին մառախուղ է: Տավուշի, Սյունիքի մարզերում և Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ձյուն է գալիս: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դիտվել է՝ 937

Մեկնաբանություններ