Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Հեքիմյանի սիրված երգերն առաջին անգամ կներկայացվեն սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ

Հեքիմյանի սիրված երգերն առաջին անգամ կներկայացվեն սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ
27.01.2018 | 16:26

Փետրվարի 2-ին` ժամը 19.00, Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայացնի Ալեքսեյ Հեքիմյանի սիրված ու սպասված երգերը։ Համերգն անցկացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Բացառիկ երեկոյի ընթացքում սիրված երգիչների կատարմամբ կհնչեն Ալեքսեյ Հեքիմյանի երգերի նոր մեկնաբանություններ: Համերգի հատուկ հյուրերն են Վախթանգ Կիկաբիձեն, Նանի Բրեգվաձեն: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան Վախթանգ Կիկաբիձեն, Նանի Բրեգվաձեն, Շուշան Պետրոսյանը, Արսեն Սաֆարյանը, Արթուր Իսպիրյանը, Արսեն Գրիգորյանը, Արման Հովհաննիսյանը, Վարդան Բադալյանը, Համլետ Գևորգյանը, Էդգար Խաչատրյանը, Մաշա Մնջոյանը, «Արցախի ձայները», Հայաստանի երգի պետական թատրոնի մենակատարները։


Առաջին անգամ Հեքիմյանի ամենահայտնի երգերը կներկայացվեն սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ և նոր գործիքավորմամբ:
Համերգը նվիրված է Ալեքսեյ Հեքիմյանի 90-ամյակին։

Դիտվել է՝ 1732

Մեկնաբանություններ