Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սաուդյան Արաբիայում ազատ է արձակվել արքայազն Ալվալիդ Բին Թալալը

Սաուդյան Արաբիայում ազատ է արձակվել արքայազն Ալվալիդ Բին Թալալը
28.01.2018 | 08:04

Երկու ամսվա կալանքից հետո ազատ է արձակվել Սաուդյան Արաբիայի և աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը` արքայազն Ալվալիդ Բին Թալալը`
Reuters-ին հայտնել են նրա հարազատները: Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամների հետ, Բին Թալալը ձերբակալվել էր նոյեմբերի սկզբին` թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանի հրամանով:

Բին Թալալին կոռուպցիոն մեղադրանքներ էին ներկայացվել: Թագավորական ընտանիքի ձերբակալված անդամները պահվում էին Էր-Ռիադի ամենաշքեղ հյուրանոցներից մեկում` Ritz-Carlton-ում: Ազատ արձակվելուց հաշված ժամեր առաջ Բին Թալալին հնարավորություն էր տրվել զրուցել արևմտյան լրագրողների հետ: Արքայազնը նշել է, որ իրեն ունեզրկելու փորձեր չեն ձեռնարկվել, և նա շարունակում է վերահսկել Kingdom Holding ընկերությունը: Ալվալիդ Բին Թալալի ընդհանուր կարողությունը 17 միլիարդ ԱՄՆ դոլար է:

Դիտվել է՝ 1165

Մեկնաբանություններ