Իսպանիայի կառավարությունը որոշել է Սահմանադրական դատարան հայց ուղարկել Բելգիայում գտնվող Կառլես Պուչդեմոնի՝ Կատալոնիայի Ժեներալիտետի ղեկավարի պաշտոնի թեկնածու առաջադրման դեմ:
«Կառավարությունը պարտավոր է Կատալոնիայում պահպանել սահմանադրական կարգը: Մենք դա արել ենք մինչև հիմա և շարունակելու ենք անել, որ կանխենք օրենքի խախտումը: Մենք պետք է օգտագործենք այն գործիքները, որոնք մեր ձեռքերում են, որ ոչ ոք չխուսափի արդարադատությունից»,- ասել է Իսպանիայի փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան: Նա ընդգծել է, որ Պուչդեմոնը հետախուզվում է և դա խոչընդոտում է նրա առաջադրմանը: