Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսել են

Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսել են
28.01.2018 | 14:48

ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսով քննարկել են հունվարի 29-30-ին Սոչիում Սիրիայի հարցով համաժողովի հետ կապված հարցեր: Gazeta.ru-ն՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին, գրում է, որ բանակցությունների մանրամասները չեն հաղորդվել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը որոշել է Սոչի ուղարկել Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրային:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է նաև համաժողովին մասնակցելու քրդերի համաձայնության մասին:

Դիտվել է՝ 673

Մեկնաբանություններ